15:04
Պատերազմի օրերին առաջնագծի համար հավաքագրվող ծխախոտները հայտնվեցին թանգարանում

 

Վերջերս Արաբկիր վարչական շրջանը Երևանի պատմության թանգարանին է նվիրել խորհրդային ժամանակաշրջանի հայկական արտադրության ծխախոտներ, որոնք պահպանվելու են թանգարանի արտադրական ֆոնդում:

 

Պատերազմի օրերին առաջնագծի համար Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքում հավաքագրվող բազմաթիվ իրերի շարքում հայտնվել է մի արկղ, որի մեջ տասնամյակների վաղեմություն ունեցող ծխախոտի հավաքածու է եղել:

«Իհարկե, ծխախոտներն արդեն օգտագործման պիտանի չէին, բայց երևույթը բացառիկներից էր: Առաջնագիծ ուղարկվեց այլ ծխախոտ, իսկ հավաքածուն որոշեցինք նվիրել Երևանի պատմության թանգարանին: Խորհրդային ժամանակաշրջանի հայկական արտադրության ծխախոտները կպահպանվեն թանգարանի արտադրական ֆոնդում»,- գրում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

Թանգարանում խորհրդային շրջանի հավաքածուն հարստացնելու աշխատանքը շարունակական է, ուստի քաղաքացիներին խնդրվում է նշված ժամանակաշրջանի վերաբերյալ Երևանում արտադրված թանգարանային առարկաների առկայության դեպքում դրանք նվիրել թանգարանին:

Առաջարկում ենք նաև
Լրահոս