Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Վահան Բադասյանի կալանավորմանը։

«Ինչպես խոստացել էի լուսադեմին՝ պարզեցի, թե ով է Հադրութեցի Վահան Բադասյանին «մշտական բնակության վայր չունենալու» հիմնավորմամբ կալանելու միջնորդություն հարուցած դատախազը։
Պարզեցի ու խորը ցավ ապրեցի, քանի որ մեր նախկին ուսանողներից մեկն է՝ Գևորգ Սարգսյանը։ Ներկայումս աշխատում է որպես ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։
Բոլորը գիտեն, որ ես ունեմ ներքին բարոյական արգելքներ իմ նախկին ուսանողներին «որակելու» հարցերում, ուստի կսահմանափակվեմ կարճ ամոթանքով. ամո՛թ քեզ, Գևորգ։ Քեզնից հե՛չ չէի սպասի նման բան»,- գրել է Մելիքյանը։