Այն, որ բանակը վերակառուցման կարիք ունի՝ ակնհայտ է նույնիսկ ոչ մասնագետների համար, այլ հարց է, որ կառավարությունը հետպատերզմյան փուլում չի ձեւակերպել իր խնդիրները, ըստ այդմ՝ դեռ պարզ չէ, թե ինչպես է զինված ուժերում տեղի ունենալու բարեփոխումների, ես կասեի՝ արմատական փոփոխությունների գործընթացը։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Չեմ տեսնում այն ներուժը, չեմ տեսնում այն անհատներին, ովքեր համակարգում բարձր պաշտոն են զբաղեցնում և ի վիճակի են ստեղծված ծանր իրավիճակում լուրջ խնդիրներ լուծել։

Եվ իշխանությունը, և այս պահին պաշտպանության նախարարության ղեկավար կազմը՝ նախարար, տեղակալներ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ի զորու չեն լինելու ապահովելու արդյունավետության այնպիսի մակարդակ, ինչն այս պահին անհրաժեշտ է»,- գրել է նա։