ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայատարարությանը:

«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Մինասյանն իր «Reqiuem»-ի հերթական շարքում հայտարարել է, թե «Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների և միաժամանակ նաև ՀՀ ԱԱԾ-ի գործակալն է եղել»: