Ամեն օր վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանի հերթական մի նոր սուտ է շրջանառության դրվում։ Ամեն օր, նոյեմբերի 9-10-ը ու հունվարի 11-ը թույլատրած ու հանդուրժած ուժերը կարոտով սպասում են հերթական ստին, որպեսզի այդ ստով թելադրված օրակարգի շրջանակներում քննադատական ձոներ ստեղծագործեն երկրի թիվ մեկ պետական հանցագործի հասցեին՝ ոչ միայն նրան աթոռին պահելով, այլ հենց իր ռեյտինգը բարձրացնելով այնքան, որ նա կատարի այնպիսի նշանակումներ, ովքեր գալու են հենց իրե՛նց՝ քննադատողներին ձերբակալելու, որպեսզի երկիրը վերջնականապես բրիտանա-թուրքական պոլիգոն դառնա։
Ինչ-որ սադո-մազոխիստական փոխադարձ կապ է ծնվել այս տանդեմում - հայրենակործան բնույթի մի կոմֆորտ-զոնա ու փակ շրջան։ Ինչպես կբնութագրեին Թավիստոքի փսի-պատերազմների ու ինֆո-մանիպուլյատիվ տեխնոլոգիաների հայրերը՝ «հին սցենարները հին ազգերի վրա ավելի լավ են աշխատում, նրանց մոտ ստոքհոլմյան սինդրոմն այլևս ԴՆԹ-ի մակարդակով է գործում»։
Հիմա այլևս ինձ համար հավասարապես քանելի են թե՛ իր տեխնոլոգիապես մշակված ստերը, թե՛ այդ ստերի կտերին արձագանքած ու նախաձեռնողական, ձեր օրակարգը թելադրող պատասխանով այն չոչնչացրած երկար-բարակ «քննադատությունները»։