Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․
«Հանգիստ թողեք ժողովուրդ բառը:
90-անների Արցախյան ազատամարտը ժողովուրդը չի հաղթել, այլ կոնկրետ հազարավոր զինվորներ և տասնյակ հրամանատարներ: Մնացածը այդ ամենին հետևում էին հեռուստացույցով: Ես` Մոսկվայի հանրակացարանից:
Դավաճաններին ժողովուրդը չի հեռացնելու, այլ արժանապատվություն ունեցող հազարները: Մնացածը հետևելու են Ֆեյսբուքով:
Շառլ Ազնավուրը, Հենոն, Վազգեն Սարգսյանը.........` ժողովուրդ չեն:
Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, սպարապետի եղբայրը.........` ժողովուրդ չեն:
Նրանք բոլորը կոնկրետ մարդիկ են:
Հայ ազգը ծնել է և Մոնթե, և նիկոլ: Բայց կոնկրետ Մոնթեի մայրը ծնել է Մոնթեին, իսկ նիկոլի մայրը` նիկոլին:
Ապագա մի կառուցեք ժողովրդի հույսին մնալով` սա էր ասածս)))..»։