Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով վերջին իրադարձությունների մասին։

«Նույնիսկ բարձրաձայնելով բազմաթիվ թերությունների մասին բողոքի ակցիաների կազմակերպման մեջ՝ այնուամենայնիվ արձանագրենք.

Երեւանցիների մեծամասնությանը չի հուզում Սյունիքի մի մասը թուրքին հանձնելու փաստը, Արցախը վաճառելու հարցը, 5000-ից ավել զոհվածների հարցը, վաղը պետականություն չունենալու խնդիրը:

Նման մի բան կատարվել է 1915 թ-ին:

Մի 100 տարի հետո, երբ կլինենք երկիր չունեցող ցեղ` մեր մասին կհիշացնեն ֆեյսբուքյան գրառումները:

Մի տարի հետո կպաշտպանենք Նորքի մասիվի դիրքերը` ԳՇ պետի ղեկավարությամբ։

Արժանի ենք:

Հարգանքս այն մարդկանց, ովքեր փորձեցին երկիր ունենալ»,- գրել է նա