ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում խոսել է կառավարության եւ վարչապետի հրաժարականի անհրաժեշտության մասին․

«Պատմությունը ավարտված թատերախաղ չէ, անավարտ ճակատամարտ է մահվան հետ, այս գոտեմարտում երբ վիճակն օրհասական է հանուն մեր զավակների, հանուն վաղվա օրվա, հանուն մեր տեսակի և Հայրենիքի, քանի դեռ ամեն բան մղսված չէ  կառավարությունը պետք է հրաժարական տա, պարոն Փաշինյան հրաժարական տվեք», - գրել է նա։