Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ մեր ժողովրդին ճշմարտությունը հասցնելու համար, ինչքան էլ անհնարին թվա, պետք է յուրաքանչյուր մտածող հայ քաղաքացու հետ խոսել առանձին-առանձին, իրականությունը մատուցել անհատ առ անհատ, քանի որ առկա խառնաշփոթ պայմաններում ցանկացած խելամիտ պարզաբանում կորչելու է ամբոխահաճո գոռում-գոչյունների ժխորում:

Հարկավոր է հասնել նրան, որ յուրաքանչյուր գիտակից հայ քաղաքացու մոտ, գոնե մի ակնթարթ, ցանկություն առաջանա առանձնանալ ամբոխից, վերանալ նեղ անձնականից եւ, հանուն ազգայինի, ականջալուր լինել ժխորից հեռու ճշմարտության ձայնին»: