Հաղորդավար Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
 
«Այ անմեղսունակներ, խոսում եք ներդրումներից: Հիմա մի պատմություն: Տրանսկոնտինենտալ կորպորացիաներից մեկը` Ֆիլիպ Մորիսը վերջին 2 տարվա ընթացքում մոտ 10 մլն դոլար ներդրում է արել հայաստանյան գիտության մեջ, ստեղծելով լրջագույն լաբորատորիա Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտում, որտեղ նոր տեխնոլոգիական լուծումների և գիտական մտքի զարգացման համար նախատեսում է տարեկան առնվազն 8 մլն դոլարի ներդրում: Մեր երիտասարդ գիտնականների, ասպիրանտների, նոր ստարտ-ափ ծրագրերի համար է սա արվում: Եվ այս ամենը կարող է մեկ ժամում լցվել ջուրը: Կռահեք, թե ով է հերթական հայանպաստ ծրագրի թշնամին... իհարկե, ազդեցության հայտնի գործակալ և հայ ազգի թշնամի Արսեն Թորոսյանը: Պողոս, այ Պողոս, եթե Ֆիլիպ Մորիսի նման կորպորացիան հայտարարի, որ Հայաստանը «քցող» երկիր է, իսկ ներդրումային մթնոլորտը այդ երկրում կախված է մի ՎՈԶի տղուց, էլ, ո՞ր ընկերությունը ներդրումներ կանի այստեղ:
Հասկացեք վերջապես, որ հիմա մենք այն վիճակում չենք, որ հակածխախոտային թիթեռ նկարենք»։