Այսօր Արցախում ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ էլ Արցախի իշխանությունից որեւէ մեկը կայացվող որոշումների վրա որեւէ ազդեցություն չունեն: Այնտեղ իշխում են ռուսներն ու թուրքերը: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։
Նա գրել է. «Նրանք են միմյանց հետ պայմանավորվում սահմանները որտեղով անցկացնեն, հայկական որ գյուղից ինչքան պոկեն: Արցախցիների ճակատագիրը Հայաստանի կառավարությունը հանձնել է նրանց»: