Երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է

«Մոնթեի ծնունդին տալիս ենք էն, ինչը չտալու համար ինքը ծնվել էր...

#վերջինէջ
#ինչուԷսօր
#ԻմՔարվաճառ 2004-2006
#ԵտԿբերենք»:
 
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Արցախի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը՝ Ավոն, կդառնար 63 տարեկան: 1993-ի մարտ-ապրիլին նրա ղեկավարությամբ ազատագրվեց Քարվաճառը, իսկ այսօր արդեն Քարվաճառը տխրահռչակ փաստաթղթով հանձնվեց Ադրբեջանին: