Այսօր Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց արցախյան պատերազմի հերոս նահատակների հոգեհանգստյան պատարագ: Այս մասին լուսանկարներ է հրապարակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նա լուսանկարներին կից արել է նաեւ գրառում.

«Այսօր Աբովյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց արցախյան պատերազմի հերոս նահատակների հոգեհանգստյան պատարագ:

Մեր սուրբ նահատակներ, թող լույս իջնի ձեր շիրիմին:

Մենք ձեզ շեն եւ կանգուն Հայրենիք ենք պարտք»։