Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ամեն ինչը տեղի ունեցավ քաղաք առ քաղաք Արցախը ճանաչելու ժամանակահատվածում։

Փոքր կտերով, որով սնեցին մեզ՝ ռեալ ոչինչ չանելով, թույլ տալով կատիպուլյացիա և Ռուսաստանի վերահսկողություն Արցախում։

Պատերազմի կողմնակից չեմ, սակայն հաջորդ պատերազմում, որն անխուսափելի է, հիշենք՝ ոչ մեկի դատապարտումը կարևոր չէ, բոլորը թամաշա անողներ են, կխոսեն ու կգնան իրենց սուրճը խմելու։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպիսի երկիր կդառնանք. հզոր, թե տկար, անկախ, թե կախյալ, պատրաստված, թե անպատրաստ, պատասխանատու թե բառադի»։