Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը հոկտեմբերի 22-ին ՌԴ բանակի պաշտոնական ալիքի՝ «Զվեզդայի» եթերում հայտարարեց, որ սույն տարվա հուլիսին Տավուշում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումից հետո ինքն ու ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը համոզված են եղել, որ շուտով պատերազմը կսկվի։ Նրանք քննարկել են՝ պատերազմը կպայթի սեպտեմբերի վերջի՞ն, թե՞ հոկտեմբերի սկզբին։
     Հիմա հարց․ Հայաստանում ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվել պատերազմին նախապատրաստվելու համար։ Իհարկե, ռազմական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի մասին չէ խոսքը։
     Օրինակ, այդ ընթացքում մենք կարդում էինք, որ Ադրբեջանում հիվանդանոցներն ազատում ու լրացուցիչ տեղեր էին նախապատրաստում։ Պիկափ մեքենաներ էին հավաքում»։