Ամոթ քեզ, որ չես հեռանում եւ ամոթ ինձ կլինի, որ քեզ չհեռացնեմ, Նիկո՛լ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Ես միշտ զերծ եմ մնացել արմատական գնահատականներից։ Փորձել եմ մաքսիմալ կոռեկտ արտահայտվել։ Առաջնորդվել եմ անմեղության կանխավարկածով։ Բայց հիմա բանը բանից անցել է։

Հայի ու թուրքի ջրբաժանը նաեւ ներսում է անցնում։ Հայաստանի գոնե մեկ պաշտոնյա, մեկ զինվորական դեռ հրաժարական չի տվել այս խայտառակությունից հետո։ Ամեն ինչ կարգի՞ն է։ Դուք չեք ամաչո՞ւմ նիկոլական կապիտուլյացիայի համար։

Նիկոլն այնքան լկտիություն ունի, որ դեռ փորձում է քաղաքացիական պատերազմ հրահրելով աթոռից կառչած մնալ։

Նիկոլի հեռացումը օր առաջ, ժամ առաջ, րոպե առաջ հնարավորություն կտա գոնե մի քանի միլիմետր հետ պտտեցնել այն մեխանիզմը, որը միանալու է օրեր անց՝ համաձայն կապիտուլյացիոն ակտի։

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը ոչ այնքան նրան քաղաքականապես պատժելու, որքան մեր երկիրը վերջնական կործանումից փրկելու համար է։ Այստեղ արդեն մեկ մարդու խնդիր չէ։ Եթե նա մնա աթոռին ու շարունակի մանիպուլացնել, ուրեմն ամոթ մեզ եւ անձամբ ինձ։

Եթե Նիկոլին մենք հանդուրժելու ենք, կուլ ենք տալու այս դավաճանությունը, ուրեմն ես հրապարակավ կհրաժարվեմ ՀՀ քաղաքացիությունից ու ազգությունից, որովհետեւ եթե Նիկոլն է հայի տեսակը, ուրեմն ես հայ չեմ։ Բայց ես հո գիտե՞մ, որ իսկական հայը ի՛մ տեսակն է։ Ես ուղն ու ծուծով եմ հայ, ուրեմն թուրքը պետք է պարտվի։

Եթե մենք թուրք չենք, ուրեմն պետք է շատ արագ մաքրենք ներսի թուրքին, որպեսզի պետությունը չկորցնենք։

Ամոթ քեզ, որ չես հեռանում եւ ամոթ ինձ կլինի, որ քեզ չհեռացնեմ, Նիկո՛լ։ Ամեն մի հայ եւ ՀՀ այլ ազգության ողջամիտ քաղաքացի թող իր մեջ այս կոդով շարժվի։ Սկզբի համար եկեք այսօր հավաքվենք Ազատության հրապարակում, ժամը 13։00–ին։

Հ․Գ․։ Երբեք նման խնդրանքով հանդես չեմ եկել, բայց հիմա կխնդրեի ՖԲ իմ ընկերներին մաքսիմալ «կիսվել» այս գրառմամբ։ Ես թուրքին տալու հայրենիք չունեմ։