ՀՀ֊ վարչապետ Ն. Փաշինյան.

  1. Ձեր այսօրվա ելույթով դուք միայն ոգևորեցիք մեր թշնամիներին։ Եթե նույնիսկ Հայաստանում կան դասալիքներ, դուք իրավունք չունեք դա դարձնել ձեր ելույթի հիմնական առարկան։ Հայ զինվորից այսօր խոսում է ամբողջ աշխարհը, իսկ դուք մեկ ժամ փորձում էիք վարկաբեկել հայ երիտասարդին, հայ զինվորին։ Մտածեք ինչ եք խոսում, Հայաստանը պատերազմում է այսօր, դուք պատերազմող երկրի առաջնորդն եք։ Ձեզ պահեք որպես հայ զինվորին արժանի հրամանատար։
  2. Ձեր ելույթում նշեցիք, որ ձեր նպատակն է, որպեսզի ժողովուրդը տեղյակ լինի ամեն մանրուքից։ Այդ դեպքում բացատրեք հասկանանք` ինչ փոխզիջումների մասին է խոսքը, երբ ասում եք, որ Հայաստանը նույնիսկ պատրաստ է ցավալի փոխզիջումների։
  3. Մի փորձեք ներկայիս իրավիճակի պատասխանատվությունը բարդել բժշկի, ինժեների, դասալիքի, կամ ինչ որ մեկի վրա։ Ներկայիս իրավիճակի մեղավորները Հայաստանի նախորդ երեք նախագահներն են և անձամբ դուք։ Ժողովուրդը ձեզ` բոլոր մեղավորներին մի կողմ է դրել, միավորվել և դուրս եկել պայքարի։ Փոխարենը` դուք մեղավորներ եք փնտրում ժողովրդի միջից։ Թշնամի և դաշնակից պետությունների լրատվականները արդեն հայ «դեզերտիրից» են խոսում։ Դուք հասկանու՞մ եք գոնե ինչ արեցիք։ Օրինակ վերցեք ժողովրդից գոնե այս օրհասական պահին։
  4. Դեռ չհասկացա՞ք, որ սա զինվորի կռիվ չէ։ Դուք հիմա 24 ժամ պետք է չքնեք և զինեք բանակը։ Սա զենքի կռիվ է։ Ոչ թե զինվոր է պետք փնտրել, այլ զենք։ Անհրաժեշտ բոլոր ռեսուրսները կգտնենք։ Որքան դրամ անհրաժեշտ է կհավաքենք։ Քիչ խոսացեք, գործ արեք
  5. Հաղթանակի գրավականը թշնամու քիթ մռութը վերջնականապես ջարդելն է։ Հրթիռակոծել է պետք ամենը։ Այլևս չկան ոչ մի օրենքներ։ Պատերազմ է, իր բոլոր գրված և չգրված օրենքներով։
  6. ՄԻԱԿ պատասխանատուն այսօր դուք եք, որովհետև դուք եք գերագույն հրամանատարը։ Այլևս չփորձեք մեղավորներ փնտրել։

Antony Amstel ֆեյսբուքյան էջից