Կամավորական Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե ինքը պատրաստ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում:
Վարդանյանը, մասնավորապես, գրել է.
«Առաջարկում եմ Փաշինյանին՝ Ալիևին հրավիրի կամ Ծովագյուղ, կամ Նորատուս»:
Հիշեցնենք, որ Ալիևը ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է բանակցությունների:
«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի գտնենք կարգավորման ուղիներ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նշենք, որ Ծովագյուղի և Նորատուսի բնակիչները հայտնի են իրենց տաքարյունությամբ: Դրա մասին հատկապես շատ խոսվեց, երբ այդ համայնքների բնակիչները ծեծի ենթարկեցին ոստիկանության աշխատակիցներին: