Շատերն են ինձ խնդրում խոսել Ադրբեջանի և Հայաստանի միջև ղարաբաղյան հակամարտության մասին: Ավելի ճիշտ, այդ մասին շատ հայեր են խնդրում, ադրբեջանցիների կողմից նման խնդրանքներ չեն եղել: Այս մասին լրագրող Վլադիմիր Պոզները գրել է իր պաշտոնական կայքում:

«Ցանկացած հայտարարություն ունի երկու կողմ: Առաջինը հուզական է: Ես շատ եմ եղել Հայաստանում, ունեմ շատ հայ ընկերներ, շատ լավ հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 1915թ., այն, ինչ շատ երկրներ ճանաչել են Թուրքիայի կողմից որպես Հայոց ցեղասպանություն, տեղյակ եմ Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին' կապված Հայաստանի գոյության իրավունքի հետ: Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմից եմ:

Կա նաև երկրորդ կողմ, որը պահանջում է իրավիճակի բացարձակ հավասարակշռված, օբյեկտիվ գնահատում: Դրանում չի կարող լինել «կողմ» կամ «դեմ»:

Ցավոք, ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ այս իրավիճակը ես բավականաչափ լավ չեմ հասկանում, լավ չեմ տիրապետում։

Եթե Ղարաբաղում պատերազմ է, ՄԱԿ-ի գործը ամենահրատապ կերպով միջամտելն է:

Վերջապես, կարեւոր է երկու հակամարտող երկրների ղեկավարներին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել եւ նրանց ստիպել խաղաղ լուծում տալ այս բարդ խնդրին»,- գրել է նա: