Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ աջակցություն հայտնելով հայկական կողմին:

«Համերաշխություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին, որոնք կրկին դարձել են Ադրբեջանի հարձակումների զոհ: Իրավիճակն այս տարածաշրջանում պետք է անհանգստություն առաջացնի և միավորի միջազգային հանրությանը: Ցավում եմ զոհերի համար»,-գրել է Բուայեն: