Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունը ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը:

«Կներեք էլի մի հարց տամ։ Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու» «դարդից» օրենք են գրում ու էլի իրենց չհասկացած բանով զբաղվում, ինչպես նաեւ իրենց՝ սխալվելուց չվախեցող ղեկավարը բան չու՞նեն ասելու Ալիեւին։

Հիշեցնեմ՝ նա ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետեւյալն է՝ Ալիեւը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիեւին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը։ Հիմա Ալիեւն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցնում Ալիեւը արդեն կարեւոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի։ Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց։ Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական։

Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունը ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք։

Հ.Գ. Ալիեւը «փակուղու» իմիտացիա է ստեղծում ու նման մանկապատանեկան ոճի տհասություններ որպես պատասխան չառաջարկել»,- գրել է նա։