«Կաշառքը ինձ մի տուր, քո անունով էսինչ բանը առ, տուր ինձ»-ը պրծնում է։
Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կարևորագույն նախագիծ, որով պաշտոնյաները հայտարարագրելու են նաև այլ անձանց անունով գրանցված, բայց իրենց կողմից օգտագործվող գույքը։
Այլևս չի կարող լինել մի իրավիճակ, որ պաշտոնատար անձը աշխատանքի գա թանկարժեք մեքենայով, ապրի թանկարժեք տանը, բայց ասի․ «Ընկերոջս ավտոն ա, տվել ա՝ քշեմ, բարեկամիս տունն ա, տվել ա՝ ապրեմ»։
Այսուհետ պաշտոնյան պետք է հայտարարագրի, թե ումն է այդ գույքը, ինչ պայմանով ու ինչի դիմաց է տրվել և այլն։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» սա պահանջում էր դեռ 2017 թվականից, ես սա անցյալ տարի առաջարկել եմ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստին (վարչապետին ներկայացրել եմ ռիսկը ու դրա լուծումը), որի արդյունքով Արդարադատության նախարարությունը պատրաստեց այս նախագիծը։