Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի «սերը» առ Բելառուս ապշեցնող է։ Սկզբում՝ շնորհավորանք ի խորոց սրտի, իսկ այսօր էլ պարզեցինք, որ աշխարհի «ամենակրթված» վարչապետը Բելառուսը դարձրեց Եվրոպայի խորհրդի անդամ: Հա ինչ անենք, որ դա սխալ է, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից չիմանալը՝ ամոթ։
Այս առումով՝ մեկ հարց ու մեկ առաջարկ։
Հիմա նա՝ «յաշիկ առնո՞ղ» է թե «յաշիկ ստեղծո՞ղ»։
Հ.Գ. Էն պերֆեկտ թիվիի «յաշիկ առնողներին» ասեք լավ վերնագիր դնեն՝« Ողջ աշխարհը ցնցված է։ Լուկաշենկոն ծնկաչոք շնորհակալ է։ Նիկոլը նրան մտցրեց Եվրոպա»»: