Ժողովրդավարությունը կառավարման մեխանիզմ է, բայց ոչ՝ նպատակ։ Պարզ ասած, դա միջոց է կոնկրետ խնդիրներ լուծելու համար։

Երբ այն ներկայացվում է որպես նպատակ, այդ ժամանակ սկսվում է ժողովուրդների հիմարացման ու հնարավոր նպատակների արժեզրկման գործընթաց, այսինքն այն, ինչը հիմա է կատարվում։

Երբ ժողովրդավարությունը նպատակ է դառնում, ապա դա նշանակում է, որ ոչ մի իրական նպատակ չկա, կամ էլ նպատակները վատն են, որոնց մասին բարձրաձայն չեն խոսում ու արդյունքում հանուն ժողովրդավարության հաղթանակի կարելի է դիկտատուրա հաստատել ու խախտել մարդու տարրական իրավունքները։

Կեղծ նպատակները միշտ կեղծ տեղ են տանում։