19:33
Ուղղակի ֆիքսենք, որ դպրոցների բացմանն ընդառաջ չհասցրին դպրոցների անձնակազմին ամբողջությամբ թեստավորել

 

Ուղղակի ֆիքսենք, որ դպրոցների բացմանն ընդառաջ չհասցրին դպրոցների անձնակազմին ամբողջությամբ թեստավորել, ինչքան էլ որ խոսում էին ու հավաստիացնում էին, որ ամեն ինչ ճիշտ են անում, և որ առողջապահության նախարարն էլ վաստակել է արձակուրդի իրավունք։

 

Հ.Գ. Համաճարակի սկզբից առ այսօր, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում 1201 կովիդով հիվանդ է մահացել։

Հ.Հ.Գ. Իմ համեստ կարծիքով Թորոսյանը ցմահ բանտարկություն է վաստակել, բայց դա այլ թեմա է։

#կորոնարսեն

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Առաջարկում ենք նաև
Լրահոս