ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ինչպես մամուլից հայտնի է, Գյումրու թիվ 29 դպրոցի 65 աշխատակից թեստավորվել են և 8-ի մոտ ստացվել է COVID 19-ի դրական պատասխան: Աշխատակիցներից երեքն անմիջապես որոշել են կրկնակի թեստ հանձնել Գյումրի բժշկական կենտրոնում գործող մայրաքաղաքի լաբորատորիաներից մեկի մասնաճյուղում, ու մեկ օրվա տարբերությամբ կրկնաթեստի պատասխանները եղել են բացասական։ Սակայն աշխատակիցներին տեղեկացրել են, որ պարետատունը հիմք է ընդունում առաջին թեստի պատասխանը և նրանք ստիպված են ինքնամեկուսանալ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզաբանում եմ պահանջել ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: