ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հանե՛ք դիմակներդ, ժողովո՛ւրդ

Սիրելի՛ ժողովուրդ, հանե՛ք դիմակները, խնդրում եմ, ծաղրում են ձեզ...
     Հասկանո՞ւմ եք, 6 ամսից ավել ձեզ զրկել են հացից ու հիմա անամոթաբար 100 հազարավոր դրամների տուգանքներ են կիրառելու:
     Ուրիշ էլ ի՞նչ է պետք այս իշխանությանը դռան կողմը ցույց տալու համար:
     Էսօր Նիկոլ Փաշինյանը վախեցած ա, քանզի գիտակցում ա, որ 2000 մարդ չի կարող փողոց հանել: Ուրեմն էնքան նեղն ա ընկել, որ հրահանգել ա ամեն ինչի գնով ձերբակալել ընդդիմախոսներին: Դե պարզ ա, ես էլ եմ ցանկի մեջ:
     Նիկո՛լ, հասկացի՛ր, այլևս ոչ ոք քեզնից չի վախենում:
     Դու վախեցիր, որ մի օր հանկարծ կարող ա մի հրաշքով միասին հայտնվենք նույն պատժախցում: Պատկերացնո՞ւմ ես քո վիճակը...
     Էս ի՞նչ արեցիր էս ժողովրդի գլխին, ա՛յ անխիղճ...»: