Ազգայի պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր առավոտյան կարդացի ուրախությամբ ու հրճվանքով լի բազմաթիվ գրառումներ` կապված ՀԱՊ-ի դիմաց գոյացած հերթերի հետ և զարմացա, որովհետև «ուրախացողների» մեջ կան մարդիկ, ովքեր ոչ միայն դեմ էին «Դալի/Պիկաս» ցուցահանցեսի կայացմանը, այլև բացահայտ կերպով անում էին ամեն ինչ, որպեսզի ցուցահանդեսը տապալվի, մամուլում «պատվերով» հոդվածներ էին հրատարակում, իսկ հիմա եկել են կանգնել հաղթանակի դրոշի տակ: Ակամա հիշեցի մեր անգլիացի հայտնի բարեկամ Ուինսթոն Չերչիլի ասածը.` «Մենակ հիմարը կարծիք չի փոխում»։