Լրագրող, բնապահպան Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ունեմ վարկած, քարերով չխփեք...

...Երբ Լիդիանի բաժնետոմսերը ջրի գին էր, մեր փառապանծ պաշտոնյաները ու ոչ միայն, գնել են այդ բաժնետոմսերից` մտածելով, որ հետո կկարենան բողոքը լռեցնել, մարդկանց հյուծել ու Ամուլսարը շահագործել։ Կամ անգամ, եթե չկարողանան հանքը բացել, ապա 2018 թվի բացած ընկերությունով հույս են փափագում, որ Լիդիանը կկարողանան դատի տալ մեզ, դե որոշ մարդիկ էլ կնպաստեն, որ պետությունը ոչ պատշաճ պաշտպանություն իրականացնի, քանզի առնվազն Հայաստանում ընթացած դատերի ժամանակ պետությունից մարդ չէր գնում նիստերի, նույնը կանեն դրսերում ու նպաստավոր պայմաններ կստեղծվեն հանցագործների համար, արանքից մի քանի մլն դոլար կաշխատեն։ Դե պաշտոնը հավերժ չի, սակայն փող կպցնելը հեռանկարային է...

Այդ իսկ պատճառով էլ ԱԺ-ում ընդունվեց օրենք, որով 10 տոկոսից ավել բաժնետերերի ցուցակն է հասանելի, իսկ դրանից ցածր` ոչ...Հիմա ո՞վ գիտի տոտալ լռություն պահպանող քանի պաշտոնյա ունենք 1-9.9 տոկոս բաժնետեր...»: