Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Ըստ Նիկոլի պետք է ասֆալտ փռել, տունը կարգի բերել, ինչպես Հիսուսի Երկրորդ Գալուստին սպասելիս:

Որոշ մարդկանց համար Հիսուսի անունը տալը կարող է դրական էմոցիաներ առաջացնել, ինչն, ըստ երևույթին, ակնկալել է մեր երկրային փրկիչը, բայց ինչպես BBC-ի How Hardtalk-ի ժամանակ, խնդիրների համատեքստը, ենթատեքստը ու տեքստերի մյուս տեսակները միմյանց հետ խառնում է ու թեմայի մեջ չի:

Հիսուսը հյուր չի գալու, այլ գալու է դատաստան տեսնելու: Մի խոսքով, գալուց հետո Թեժ, շատ-շատ Թեժ է լինելու ու հեչ ասֆալտ փռելու ու սեղան գցելու ժամանակ չի դա:

Երկրորդ Գալուստը դեռ մի կողմ դնենք, գոնե Արցախի բանակցություններից առաջ մի քիչ տեքստեր կարդա ու խոսելուց առաջ մտածի:

Իսկ ինչ է ասվում Հիսուսի Երկորդ Գալուստի մասին:

«Այդ օրերի նեղությունից անմիջապես հետո արեգակը պիտի խավարի, եւ լուսինն իր լույսը չպիտի տա, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զորությունները պիտի շարժվեն» (Մատթ. ԻԴ 29, Հովել Բ 10):

«Եվ ապա երկնքի վրա մարդու Որդու նշանը պիտի երեւա, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով` զորությամբ ու բազում փառքով»(Մատթ. ԻԴ 30):

«Լսելու եք պատերազմների ձայներ ու լուրեր…, պիտի լինեն սով, համաճարակ, երկրաշարժեր, բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրենության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (տե՛ս Մատթ. ԻԴ 6-13)»: