«Մի քանի օր է՝ ակտիվիստների հետ գտնվում եմ իրադարձությունների էպիկենտրոնում, նաև ոստիկանների գործողության արդյունքում բռնության ենթարկվեցինք»,- այսօր «Ֆակտոր»-ի եթերում, խոսելով Ամուլսարի խնդրի և կազմակերպված ակցիաների մասին, հայտարարել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Պատգամավորի խոսքերով՝ այդ խմորը դեռ երկար ջուր կպահանջի, ուստի իշխանությունից ժամ առաջ քաղաքական կամք է պահանջվում որոշում կայացնելու համար։
«Նախորդ իշխանությունների կառավարման ամբողջ ժամանակահատվածին պատշաճ գնահատական տալու անհամարձակություն, երկչոտություն եմ տեսնում։ Կարծում եմ՝ անհրաժեշտ ուսումնասիրությունները վեր կհանեին բոլոր թույլտվությունները, որոնք ձեռք են բերվել մեծապես կոռուպցիոն ճանապարհով, և այսօր մենք ստիպված չէինք լինի կանգնել այս խնդրի առաջ»,-նկատել է Արման Բաբաջանյանը։
«Հուսամ, որ իշխանությունը հասկանում է, թե արտաքին և ներքին ինչպիսի լուրջ մարտահրավեր է, և որոշումը կլինի հօգուտ Հայաստանի բնաշխարհի և քաղաքացու»,-հավելել է նա։