Հաղորդավար Գոհար Հայրապետյանն իր ֆոյսբուքյան էջում գրել է.

«Զգուշացեք խաբեությունից!!

Նոր աչքովս ընկավ Եգիպտոսում հանգստի տուրփաթեթի գովազդ: Շատ զարմացա, քանի որ ընկերներ ունեմ տուրիստական գործակալությունում և հրաշալի գիտեմ, որ դա հնարավոր չէ: Ու տակը մի 500 հատ մեկնաբանություն, մարդիկ գին են հարցնում, տոմս են ուզում:

Ուրեմն ինչ սխեմա է աշխատում: Մարտ ամսից այս անբարեխիղճ տուրիստական գործակալությունը գովազդ միացրած վաճառում է տուրփաթեթ Եգիպտոս: Վստահեցնում է, որ, եթե չեղարկվի չնչին տուգանքով հետ կվերցնի տոմսերը: Չնչին գումարը 50 եվրոն է: Մարդիկ մտածում են' ջանդամ, 50 եվրո տույժ կտամ, բայց, եթե տարբերակ լինի Եգիպտոսում կհանգստանամ: Դե հիմի պատկերացրեք, քանի փաթեթ է վաճառել ու քանի տենց 50 եվրոյով տույժեր հավաքել: Հիմի էլ, երբ արդեն իր անունով չի կարողանում վաճառել, ուրիշ ֆեյք էջեր է ստեղծել ու դրանցով վաճառում:
Իսկ բարեխիղճ գործակալություններն այս օրերին անգործ նստած են:
Կարծում եմ' Ոստիկանությունը պետք է զբաղվի այս գործակալության գործունեությամբ:
Իսկ մարդիկ պետք է զգույշ լինեն:
P.S. Թարմացված: Նույնն էլ Ռուսաստան տոմսերի պահով են անում»,- գրել է նա: