Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր միկրոբլոգում անդրադարձել է օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունին:

 

«Լիբանանն անթիվ հայերի համար երկրորդ տուն է։ Մեկ տարի առաջ այս օրերին Բեյրութում նկարահանում էինք Լիբանանահայերի մասին պատմող «Արմատ»-ը, որի ընթացքում շրջում էինք հայաբնակ փողոցներով, որոնք, ցավոք, այսօր գրեթե ոչնչացվել են պայթյունի հետևանքով...

Լիբանան, ձեր կողքին ենք»,- գրել է Սիրուշոն։