Հայաստանի պետությունը ղեկավարող այս մարդը տեղյա՞կ է, որ Լիբանանի իր պաշտոնակիցն ու առաջնորդը ոչ թե Արամ Ա կաթողիկոսն է, այլ` Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը՞:

Լավ է, որ զանգահարել է Վեհափառին, բայց ո՞վ է զանգելու և ցավակցելու Լիբանանի նախագահին: Վերջապես Բեյրութում բնակվող հայերը լիբանանցիներ են և չի կարելի ազգային սկզբունքով կիսել ցավը: Դա ոչ միայն տգեղ է նայվում և անարդար է, այլև` վիրավորական է Լիբանանի պետության և ղեկավարության համար:

Այս միակ զանգը, եթե այն միակն է` (վարչապետն իր ստատուսում այս պահի դրությամբ գրել է միայն կաթողիկոսի հետ զրույցի մասին և եթե անգամ հետո զանգի ու այդ մասին հրապարակի` արդեն դիվանագիտական սխալը կատարված է լինելու) փոխանակ օգնի` վնասելու է հայ-լիբանանյան հարաբերություններին, որովհետև ստացվում է, որ այն Հայաստանի առաջնորդի միակ զանգն է եղել Լիբանան, իսկ Հայաստանը` Լիբանանում միայն մեկ առաջնորդ է ճանաչում` իր հայրապետին: