Առավոտ արթնացել եմ ու պատս Լիբանանի թեմայով ողբ է։ Անշուշտ, ես ցավում եմ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առթիվ։ Խնդիրն ամենևին էլ պայթյունը չէ։
Բայց՝ լինենք անկեղծ ու սթափ։ Ընդամենը 50-60 տարի առաջ Լիբանանում ապրում էր ճիշտ էնքան մարդ, ինչքան Սաուդյան Արաբիայում, ու ավելի հարուստ։ էսօր Արաբիան վեց անգամ ավել բնակչություն ունի ու ավելի հարուստ է։
Անցած կես դարում Լիբանանը խաղաց դեմոկրատիա, իսկ դրան զուգահեռ՝ արաբական նացիոնալիզմ, տեղ-տեղ էլ հակասիրիական բնույթի ինքնիշխանություն։ Ոչնչի չհասավ, փոխարենը ունեցավ արյունահեղ քաղաքացիական պատերազմ ու մեծ արտագաղթ։ Մարոնիները հիմնականում գնացին Արևմուտք, սուննիները՝ Ծոցի երկրներ։
Էսօր էլ հիմնականում լիբանանցիների մտքին արտագաղթելն ա, սպասում են սահմանները բացվի։
Մինչդեռ Բեյրութը, Տրիպոլին հանգիստ շանս ունեին դառնալու Աբու Դաբի ու Դուբայ։
Էս մտորումներն էն մասին ա, որ Լիբանանին հանգիստ թողնենք, մեր դարդերով զբաղվենք։ Ցավոք, էս պահին Հայաստանն ավելի շատ Լիբանանի գծի մեջ է. դեմոկրատիա ու ինքնիշխանություն ա խաղում, իսկ իրականում խորացնում ա ներքին բաժանարար գծերն ու կորցնում ա սեփական ճակատագրի համար կարևոր գործընթացների վրա ազդեցությունը։