Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը բավական է, որ նա չընտրվի: Ու նրա կենսագրության ինչ-ինչ դրվագներ բավական էին, որ չառաջադրվեր էլ:

Նախ այն, որ իր ասելով իրեն ճանաչողները տեղյակ են իր մասնագիտական որակներից, հանրությանը ոչինչ չասող փաստարկ է, հատկապես որ սույն անձը երկար տարիներ երկրում տեղի ունեցած անօրենությունների դեմ պայքարած հանրությանը լիովին անծանոթ է:

Երկրորդ. ասում է՝ իր համար պաշտոնն ինքնանպատակ չի, բայց չի ասում, թե ՍԴ դատավար դառնալով որն է իր նպատակը:

Երրորդ. ֆեյքերի, իր խոսքով՝ իր մասին կարծիք հայտնած «հայտնի անհայտների» մասին է խոսում՝ այն դեպքում, որ այդ «հայտնի անհայտները», որքան նկատել եմ համացանցում, լավ էլ հանրությանը հայտնի մարդիկ են: Իսկ ֆեյքերի մասին հիշատակումն արդեն ծեծված դեմագոգիայի ժանրից է:

Չորրորդ. ասում է՝ ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է, հետո այդ բարձագույն արժեքին պիտակավորում «վայ ցենզորներ»-ով:

Եվ հինգերորդ. խոսում է ժողովրդավարությունից՝ դաս տալով տարիներով ժողովրդավարության համար պայքարածներին, մինչդեռ կարող էր գոնե-ընդամենը-փոքր ինչ ափսոսանք հայտնել իր հոր, ըստ լրատվամիջոցների, Մարտի 1-ին առնչվող առնվազն 38 գործերով կայացրած որոշումների համար, էլ չեմ ասում՝ իր բաժին ներողությունը խնդրել, ու որքան հարգելի կլիներ, եթե կարդայինք նաև նրա դատապարտումը»: