«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և կանխատեսում էինք, ադրբեջանցիները շատ ակտիվ տեղափոխում են արցախա-ադրբեջանական հակամարտությունը երրորդ երկրների տարածք։ Ռուսաստանի ծիրան-գեյթը, Բեռլինում այսօր այրված ՀՀ դեսպանատան մեքենան, Վրաստանի իշխանություններին ակնհայտ շանտաժի ենթարկելը և տասնյակ սադրանքներ հայերի նկատմամբ տարբեր երկրներում։
     Այս իրադարձությունների շղթան միամիտ չէ, այլ ադրբեջանցիների կողմից շատ հստակ և հաշվարկված քայլեր են, որոնք հետապնդում են արցախյան հակամարտության շուրջ հանրային աղմուկի բարձրացում տարբեր երկրներում։
     Այս տեխնոլոգիան առհասարակ կիրառվում է, երբ սրացման հեղինակները (մեր պարագայում ադրբեջանի ղեկավարությունը) նախապատրասվում են դիմել ինչ-որ լուրջ հարձակողական քայլերի, այս ագրեսիվ աղմուկով փորձել նախորոք նախապատրաստել հանրային կարծիքը տարբեր երկրներում։ Հաշվի առնելով ադրբեջանցիների գործողությունների տրամաբանությունը ներքին, արտաքին, ռազմական և դիվանագիտական ճակատներում` կարելի է միանշանակ կարծիք հայտնել, որ ադրբեջանցիները և թուրքերը նախապատրաստվում են լուրջ սադրանքների:
     Զգոնություն մեզ...»: