Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 13-ին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետի տեղակալներին, վարչությունների ու բաժինների պետերին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրելու մասին։
Որոշման մեջ ասվում է՝
Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ' Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:
Ընդունել ի գիտություն՝ 2020 թվականի պարգևավճարների ֆոնդից 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ փոխանցել համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին:
Ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել է 47,053,217 դրամ: