«Մայիսից ի վեր Covid-19 համավարակի ամենալավ ցուցանիշն ունենք դինամիկայի առումով։
515 նոր վարակված՝ 2418 թեստի դեպքում։ Այսինքն, թեստավորվածների շուրջ 21 տոկոսն է դրական արդյունք ունեցել։ Մինչդեռ ամբողջ հունիսի ընթացքում հայտնաբերված վարակակիրների թիվը կազմում էր 27-30%-ը»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: