Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեզանից բացարձակ մեծամասնության համար հիվանդությունը պատուհաս է, դժբախտություն, որից մարդ ձգտում է ամեն գնով օր առաջ ազատվել: Մինչդեռ մարդկանց աննշան փոքրամասնության համար հիվանդությունների առկայությունը կայուն, իսկ ոմանց համար նաև շատ յուղալի եկամուտ ապահովող գործոն են: Այսինքն՝ մեր հիվանդ լինելը նրանց համար կենսական կարևորության հարց է և սա օբյեկտիվ իրողություն է»: