Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Էս ինչ մեղավոր ազգ դուրս եկանք... Մեր կառավարությունը ճգնում է, ճգնում, իսկ մենք 4 ամիս չսովորեցինք նորմալ ձեռք լվանալ, օճառ օգտագործել, թրջել, տրորել, հոսող ջրի տակ լավ պահելով 27 վայրկյան, հետո վարակից 4 ամիս անց կռավարությունը պարզեց, որ դիմակ է պետք կրել, էն էլ մարդիկ կան, որ փողոցում միայնակ բոլորից հեռու զբոսնելիս դիմակները քթներից ներքև են դնում, դա էլ հերիք չէ, հիմա էլ սրճարաններն ու ռեստորանները կառավարությունը բացել է, էս մարդիկ էլ կարծել են, թե դրանք բացվել են այցելելու համար, անգամ կան առանձին անհատներ, որոնք այդ ռեստորաններում հաց էլ են ուտում։
Մի խոսքով, խեղճ իրքայլական կառավարություն, էլ ի՞նչ անի ձեր համար, ի՞նչ...»: