Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանի գրառումը․ «Երբ Էդմոն Մարուքյանը իրավացիորեն հստակ արձանագրում է, որ ապօրինի գործընթաց է տեղի ունեցել, բայց դրա հետ մեկտեղ Ռոբերտ Քոչարյանի գործը որպես պատրվակ է օգտագործում, և ոչինչ ուղղակի ոչինչ չի ձեռնարկում, հենց դրանով էլ քաղաքականացնում է այս գործընթացը, իսկ մեզ դրանում մեղադրելը մեղմ ասած ԶԱՎԵՇՏ Է: Մի խորհուրդ եկեք ես Ձեզ տամ, ընդհանրապես անիմաստ է ԻՐԱՎԱԲԱՆԻ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԿՈՉՈւՄԸ, երբ այն չի իրացվում: Դուք հրաժարվեցիք Ձեր պարտականության կատարումից և վստահ եմ նույնիսկ դիսկոմֆորտի մեջ չեք: Հենց սա է ցավը...: Առողջ եղեք»: