ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումներն ավելի դրական են, քան կանխատեսված էր:

Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:

Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է.

կրենք բժշկական դիմակ ամենուր,

հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,

պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»: