Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «25 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի ռեժիմը 1 ամիս առաջ փոխվեց կիսաբացի և նա Նուբարաշենից տեղափոխվեց Սևան ՔԿՀ: Սակայն երեկ դատախազությունը կասեցման մասին մի գրություն է ուղարկել և հաշված ժամերի ընթացքում Արթուրին հետ տեղափոծել Նուբարաշեն: Երևի պատկերացնում եք, թե ինչ հոգեբանական տառապանքներ են պատճառել նրան: Ինչ իրավունքով եք նորից կիսաբացից տանում փակ ռեժիմի: Սա ինչ կամայականություն է: Դաժան և անմարդկային վերաբերմունք, ինչից չի ուզում հրաժարվել դատախազությունը: Արթուրը ունի լավ համարում, դրական վարքագիծ, հեռու է քրեական ենթամշակույթից և այլ դրական հատկանիշներ: Արդեն մեկ տասնյակից ավելի ցմահ դատապարտյալներ ռեժիմի փոփոխության արդյունքում տեղափոխվել են բաց, կիսաբաց ռեժիմների, կան նաև ազատության մեջ գտնվողներ: Սա հնարավոր դարձավ միայն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան Rustam Badasyan ցմահների հարցում հետևողական ջանքերի շնորհիվ: Դատախազությունը փաստացի զրկում է մարդուն վերասոցիալականացվելու հնարավորությունից: Արթուրը ՔԿՀ-ում արդեն սկսլու էր աշխատեկլ, ինչի հնարավորությունը չկա անմարդկային պայմաններ ունեցող Նուբարաշենում»: