«Ալիք մեդիա» հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը «Ֆեյսբուքի» իր էջում լուսանկար է տեղադրել եւ գրել․

 

«Ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են:

Նախօրդ գիշեր Վրաստանից ուղարկված այս շնչառական սարքերը հասան Նորքի ինֆեկցիոն: Առողջապահության նախարարության գործընկերները ամենահուզիչ բանն ասացին. «Շնորհակալություն, ձեր ուղարկած սարքերով մարդիկ շնչում են»:

 

Այս 3 օրվա ընթացքում մեզ հետ կապվեցին Ռուսաստանից, Լյուքսեմբուրգից եւ Բելգիայից մեր մի շարք հայրենակիցներ` պատրաստակամություն հայտնելով լրացուցիչ աջակցություն տրամադրել: Այս պահին Վրաստանի իմ գործընկերները փնտրում են հավելյալ սարքեր, որոնք, չնայած ոչ շատ մեծ չափաքանակով, բայց կարծես թե կան:

Եթե այս փոքրիկ սարքերով հնարավոր է անգամ մեկ կյանք փրկել, մենք ջանք չենք խնայելու ապահովել դրանք:

Առո՛ղջ եղեք, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը, փրկե՛ք կյանքեր»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կիսվել է գրառմամբ՝ նշելով․

«Շնորհակալ եմ Վրաստանի մեր հայրենակիցներին: Իրոք, այս սարքերով մեր պացիենտները շնչում են` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»: