Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սոցիալական ցանցում տարածված` քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում.
- Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը,
- Տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն,
- Հետևաբար նաև ակնհայտ է, որ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետևաբար ոստիկանության գործողությունների՝ համաչափությունը։
Հ. Գ. արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության»: