Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԳՆ նշանակեց Մասիս Մայիլյանին ու ոմանց կողմից արժանացավ քննադատությունների, բայց ես խիստ ողջունում եմ թե՛ Հարությունյանին, թե՛ Մայիլյանին: Էս մարդկանց սկզբունքայնությունն էլ էսքան ա, ու լավ ա, որ դա բացեիբաց ի ցույց են դնում: Արայիկ Հարությունյանին հորդորում եմ հնարավորինս շուտ կալանավորել Բակո Սահակյանին և իրեն թաքուն սատարած մնացած ռազմական ու քաղաքական գործիչներին: Հավատացնում եմ, ես առաջինը կողջունեմ վերոգրյալներին կալանավորելու որոշումն ու երբեք չեմ հայտարարի, որ Բակո Սահակյանը արժանի չէր բանտարկվելու: Ի գործ, պարոն Հարությունյան, բոլորին իրենց արժանի տեղը դրեք: