Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն կամ ինչո՞ւ «մերժվածները» հիշեցին Ծառուկյանին
Օրեր առաջ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներից մեկը Նիկոլ Փաշինյանի դեմ մի ծավալուն գրառում էր արել։ Անկեղծ ասեմ՝ ինձ թվում է, որ հեղափոխությանը հաջորդող երկու տարիներին նման քննադատական հոդված չեմ կարդացել, որովհետև ՔՈ-ական գործիչը Նիկոլին ուղղակիորեն մեղադրել էր կոռումպացված լինելու մեջ։ Հասկանո՞ւմ եք, չէ, նման մեղադրանք մեկ էլ ով է Նիկոլին առաջադրում ու ընդամենը երկու օրում հեղափոխական ամբողջ ակտիվը ՖԲ-ում պատերազմ հայտարարեց ՔՈ կուսակցության այս անդամի՝ Գարեգին Միսկարյանի դեմ։
Ու դեռ կարգին ընդդիմադիր չդարձած այս գործիչը հանդես եկավ նոր գրառմամբ՝ այս անգամ «խմբագրված», Նիկոլին ուղղված «լայթ» քննադատությամբ, ոմանց կարծիքով «մեղայականով»՝ «իմ կռիվը Նիկոլի դեմ չի, այլ՝ Նիկոլի հետ։ Իմ կռիվն օլիգարխիայի դեմ է» ծեծված և «փուչիկային» տրաֆարետով։
Իբրև թե՝ Նիկոլին քննադատել եմ, որովհետև ես Նիկոլից նիլոկական եմ կամ իբրև թե Նիկոլին քննադատել եմ՝ նրան հեղափոխության «թշնամիներից» պաշտպանելու նպատակով։ Նման գրառումները նույնիսկ վիրավորական են Նիկոլի համար, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ մենք ոչ թե ուժեղ վարչապետ ունենք, այլ ունենք մեկը, որին հեղափոխության հարթակի տարբեր մասերում ծվարած խմբակները փորձում են «սեփականաշնորհել»։
«Իմ կռիվը հեղափոխության նախապայմանը խախտած ու օլիգարխ Ծառուկյանին Ազգային ժողով տարած Նիկոլ Փաշինյանի հետ է»,- գրում է Միսկարյանը։
Ու հիմա տեսա՞ք, որ հենց Նիկոլի ու նրա շրջապատի «աճեցրած» կուսակցությունն է կասկածի տակ դնում 2018-ի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների օրինականությունը։ Պարզ է, չէ՞, որ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին Նիկոլը խորհրդարան բերել չէր կարող ու չի կարելի նման ձևով ծաղրել մեր հասարակությանը, նրա այն հատվածին, որն ազատ ընտրություններում իր քվեն տվել է Ծառուկյանի ԲՀԿ-ին։ Հա, ի դեպ, ես հասկանում եմ, թե ինչո՞ւ է ՔՈ-ի ղեկավարությունը ատում ժողովրդին, որովհետև նույն այդ ընտրություններում նրանք, չգիտես ինչու, հույսը դրել էին Նիկոլ Փաշինյանի չխոստացված աջակցության վրա ու ստացել էին զրոյից չտարբերվող ինչ-որ արդյունք։
Ի՞նչ «հեղափոխության նախապայմանի» մասին է խոսում Միսկարյանը, եթե՝ առանց ԲՀԿ-ի գործուն աջակցության, հեղափոխությունը խաղաղ հաղթանակի շանս չէր ունենա, համենյան դեպս՝ ԱԺ-ում հիմնական ուժը, որը 2018-ի մայիսին նպաստել է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուն, եղել է հենց ԲՀԿ-ն։ Սա ընդամենը փաստ է։
Հեղափոխության միակ իրական նախապայմանը եղել է հենց օրինական ընտրությունն, որի արդյունքներով ԲՀԿ-ն պահպանել է երկրի երկրորդ ուժի կարգավիճակը, իսկ ՔՈ-ն հայտնվել է լուսնացքում։ Ու այսօր հենց ՔՈ-ն է կասկածի տակ դնում հեղափոխության հաղթանակը՝ փորձելով սրբագրել 2019-ի խորհրդրանական ընտրությունների արդյունքները։
Հա, չմոռանամ ասել, որ ՔՈ կուսակցությունը երբմեն «ակտիվանում» է, ինչի հետևանքը լինում է Երևանում ուիշի սարքած սրճարաններին տիրանալը։ Օրինակ՝ այս կուսակցության վերնախավին է պատկանում Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանը, որը մինչև անցած տարի այլ տեր ուներ։ Գուցե, ՔՈ-ում նոր սրճարանի հույս ունեն, մանավանդ, որ նրանց թովում է՝ այս երկրում մանդատներ ու սրճարաններ բաժանում է հենց Փաշինյանը»։