ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

 «Արցախյան շարժման խորհուրդը համազգային միասնությունն է, իսկ քոնը՝ Նիկոլ,  ատելությունն ու երկպառակությունը։

Նախօրեին ականատես եղանք «պարոն աննախադեպ»-ի հերթական ելույթին, որտեղ նա զուգահեռներ էր անցկացնում Արցախյան շարժման և իր դըմփ-դըմփ-հու-ի միջև:

Քիչ էր մնում ասեր, թե ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է:

Բայց դե սոցիալ-պոպուլիզմն անգամ նման «շքեղություն» չի հանդուրժում:

Չէ՞ որ Նիկոլն է մերժել, կալանավորել ( վկան հայտնի գաղտնալսման ձայնագրությունները), քրեական գործեր սարքել Շուշին ազատագրած Արցախի հերոսների դեմ:

Մարդ ինչքա՞ն պետք է գլորված լինի, որ զուգահեռներ անցկացնի թուրքի դեմ հաղթանակի ու իր քաղաքական հաջողության միջև:

Նիկոլ, Արցախյան շարժումը հայ ազգի միասնության խորհրդանիշն է, իսկ քո շարժումը` ազգը բաժանելու և թշնամացնելու, ատելության «պարահանդեսի» խորհրդանիշ:

Դու բացի «սև ու սպիտակ»-ի, հեղափոխականի և հակահեղափոխականի բաժանելուց, Արցախի հերոսներին դավադիր կնքելուց և ասֆալտին փռելուց, այլ բան չես արել:

Ի տարբերություն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի, ով ասաց՝ իր համերաշխության ձեռքը պարզած է մնալու բոլոր հայրենակիցների առջև, դու, Նիկոլ, հերթական անգամ քո հակապետական հեղաշրջումն ես փորձում «ռեկլամ» անել:

Թե բա տեսեք-տեսեք՝ թավշյա հեղափոխությունը հասնելու է Արցախի միջազգային ճանաչման: Ինչպես միշտ խոսքեր՝ առանց գործի:

Այդ ինչպե՞ս ես հասնելու, Ալիևին կիրթ, նորմալ ու կառուցողական համարելո՞վ, թե՞ Ադրբեջանի համար ձեռնտու փուլային լուծման շնորհիվ:

Դատարկաբանության ժամանակը սպառվում է:

Մոտենում է գործելու ժամանակը: Դու ունես մեկ տրամաբանական քայլի հնարավորություն, և այդ քայլը քո հրաժարականն է»: