Փաշինյան – Տուգանվելու են բոլորն անխտիր. չասեք, թե սոցիալապես վատ վիճակում եք: Արարատ, Գոհար, չգաք ասեք՝ ԴԱՀԿ ենք ընգած, տելեվիզրն ապառիկ ենք վերցրել, չենք կարա վճարենք: Եթե վատ վիճակում եք, պահեք կանոնները:

Արմեն, չգաս ասես՝ գիրք եմ գրում, տպագրության ծախսերս շատ ա, չեմ կարա վճարեմ:

Արայիկ, գիտեմ մոտդ փող կա, թազա էլեկտրամոբիլ ես առել, կբերես կոպեկ-կոպեկ կմուծես տուգանքը:

Ալեն, չասես ուղեղիդ ցնցումն ես բուժում, ձեռդ փող չկա: Չեղած բանը չեն բուժում, կբերես տուգանքը կմուծես, որ 6 ամիս հետո 100 փաստս ամփոփելուց նշեմ, որ մի շարք պաշտոնյաներ տուգանվել են կարգը չպահելու համար: Սա նոր Հայաստանն է:

Արփի, դո՞ւ ինչ կարծիքի ես պապայի վարած կոշտ քաղաքականության մասին:

Արամ Գևորգյանի էջից: